23 / Հունիս / 2020 : 12-38

Նաիրա Զոհրաբյանին սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին կանչել են Քննչական բաժին

Քիչ առաջ Նաիրա Զոհրաբյանին սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին հրավիրել են Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին: Այս մասին հայտնում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի:

Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:

Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման:

Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքքնարկի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:

Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»:

Նաիրա Զոհրաբյան

Դիտվել է 11139անգամ
Վերջին լուրեր