01 / Ապրիլ / 2020 : 22-32

Ադանա. 1909 թվական

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

1909 թվական, Ադանա։
Ողջակիզվեցին 4437 հայեր, քաղաքի մոտ կեսը ավիրվեց ու մինչ Ադանայում դիմադրության ապարդյուն փորձեր էին կատարվում, դաժանաբար սրի քաշվեցին նաեւ շրջակա փոքր գյուղերի հայերը։
Հարձակումները տարածվեցին ամբողջ նահանգով, և շուրջ 30000 զոհ ունեցան հայերը, համաձայն վկայությունների։
1909թ. ապրիլին իրականացված Ադանայի կոտորածը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի լայնամասշտաբ ջարդերի երկրորդ փուլն էր, շատերը այն կոչեցին «հոլոքոստ»:

Հաջող ինքնապաշտպանություն կազմակերպեցին հայերով բնակեցված երկու քաղաքներ՝ Կիլիկիայի լեռներում գտնվող Հաճն քաղաքը եւԴյորթյոլի (Չորք-Մարզվան) 10.000 հայերը, որոնք դիմակայեցին 7000 թուրքերի պաշարմանը. նրանք շրջապատել էին քաղաքը և կտրել ջրամատակարարումը:
Բռնությունները համընկան սուլթան Աբդուլ Համիդ II-ի (1876-1909) համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ:

Կոտորածի նախօրեին թուրքական իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք էին բաժանել իսլամադավան բնակչությանը, գաղտնի գրություններ ուղարկել գավառներ, շուրջ 500 ոճրագործների արձակել բանտերից։
Հայերին ոչնչացնելու որոշում կայացվել էր1909 թվականի մարտի 31-ին, Ադանայի նահանգային խորհրդի կողմից։ Ապրիլի 1-ին արդեն, գրոհելով քաղաքի փողոցներն ու հրապարակները, հայերին կոտորել սկսեց թուրք ամբոխը։
Առաջին ջարդը տևեց երեք օր, ապա շարունակվեց՝ ավելի սաստիկ ու դաժան։


Հայկական Կիլիկիան, Միջերկրականի ափին գտնվող ծաղկուն Ադանան՝ 11-14-րդ դդ. անկախ հայկական պետությունը, որ զերծ էր մնացել 1890-ականների ջարդերից՝ 1909ի կոտորածներին արձանագրեց ավելի քան 30.000 զոհ։ Հրդեհվեցին 24 եկեղեցի, 16 դպրոց, 232 տուն, 30 հյուրանոց, 2 գործարան, 1429 ամառանոց, 253 ագարակ, 523 խանութ, 23 ջրաղաց և այլ շինություններ, ինչպես նաև շուրջ 20 մլն թուրքական լիրայի վնաս։
Ադանայի ջարդերի կազմակերպիչ մեղավորներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ, որը հարված հասցրեց հայերին՝ նոր վարչակարգի կողմից ազատական բարեփոխումների իրականացման հույսերին:

Երիտթուրքերի համար Ադանայի կոտորածները դարձան Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ թուրքերի ատելության ուժգնության ապացույցը։
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, գլխավոր հանցավորներ ճանաչվեցին նահանգապետ Ջևադ բեյը, զորահրամանատար Մուստաֆա Ռեմզի փաշան և նրանց հրահանգները տեղերում կենսագործող պաշտոնյաները:

Author's cover photo
Ամսաթիվ 01 / Ապրիլ / 2020 : 22-32
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 35392անգամ
Վերջին լուրեր