Խնդրում եմ անտարբեր չմնալ և օգնել ինձ, որպեսզի փրկենք աղջկաս կյանքը...
Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Նազարյանի գրառումը, որում օգնություն է խնդրում դստեր համար.
«Ես՝ Գագիկ Նազարյանս Ձեզ եմ դիմում խնդրանքով որպես հայր, խնդրում եմ անտարբեր չմնալ և հնարավորության դեպքում օգնել ինձ, որպեսզի փրկենք աղջկաս կյանքը:
Արդեն 9-րդ ամիսն է աղջիկս պայքարում է չարաբաստիկ հիվանդության դեմ: Սյուզաննայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ: Փրկության միակ ելքը անհապաղ վիրահատությունն է, որը պետք է կատարվի արտերկրում:
Վիրահատության արժեքը $ 7,000 է: Ժամանակը շատ սուղ է, ամեն օր նրա վիճակը ավելի է վատանում: Ես և կինս թոշակառուներ ենք և մեր ընտանիքը չունի այդքան մեծ գումար:
Այդ պատճառով ստիպված եմ դիմել Ձեր օգնությանը: Յուրաքանչյուրի նույնիսկ փոքր օգնությունը կօգնի փրկել աղջկաս կյանքը:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:
055 290 652 Գագիկ Նազարյան
Հաշվեհամար՝ «Կոնվերսբանկ» AMD 19300629300800»: