Virgin Galactic-ը և ՆԱՍԱ-ն ՄՏԿ-ում տիեզերական զբոսաշրջության խթանման վերաբերյալ համաձայնագիր են կնքել

Ամերիկյան Virgin Galactic ընկերությունը ՆԱՍԱ-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որը վերաբերում է Միջազգային տիեզերական կայանում տիեզերական զբոսաշրջության խթանմանը: Այդ մասին այսօր հայտնել է ընկերությունը, գրում է The Verge-ը։
«Համաձայնագրի համաձայն՝ Virgin Galactic-ը ուղեծրային տիեզերական թռիչքի համար նոր մասնավոր ծրագիր կմշակի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ջոնսոնի տիեզերական կենտրոնի հետ համաձայնագրի շրջանակներում ընկերությունը կորոշի այն գործընկերներին, որոնք հետաքրքրված են մասնավոր տիեզերական առաքելությունների առաջխաղացմամբ, ուսումնական նյութերի մշակմամբ, ինչպես նաև ուղեծիր և Երկիր անհրաժեշտ ռեսուրսներ հասցնելով:
Այսպիսով, Virgin Galactic-ը միանում է ՆԱՍԱ-ին և SpaceX ընկերությանը, որը մայիսի վերջին հաջողությամբ գործարկել էր Crew Dragon տիեզերանավը։