23 / Հունիս / 2020 : 16-33

Եթե շարունակական պահենք ռեժիմը, կարող ենք հաղթահարել. Արա Բաբլոյանը՝ համավարակի մասին

Կարծում եմ՝ առնվազն 10-15 օրից կնկատենք թվերի նվազումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության հնարավոր կանխատեսումներին։

«Կանխատեսումները հետեւյալն են, որ այն միջոցառումները, որոնք իրականացվում են, պետք է լինեն շարունակական։ Պատկերացնում եմ, որ առնվազն 10-15 օրից մենք կնկատենք իջեցումը։ Եթե շարունակական պահենք ռեժիմը, կարող ենք հաղթահարել առնվազն 2 ամսից, ոչ լրիվ բայց նվազեցնենք թիվը»,- ասաց նա։

Բաբլոյանը նշեց, որ այս էտապում առողջապահությունն անում է իր հնարավորության սահմաններում ամեն ինչ. «Մնացածն էլ պետք է հանրությունն ու կազմակերպությունները կարողանան ապահովել, որպեսզի դեպքերը չլինեն շատ, որովհետեւ առողջապահությունն անսահամանափակ չի կարող սպասարկել»։

Դիտվել է 23547անգամ
Վերջին լուրեր