Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2020 : 18-30

Ջրից դուրս են բերել 44-ամյա Ռայա Հ․-ի դին

Հունիսի 23-ին, ժամը 15։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող վայրում՝ լճակում, դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրից դուրս են բերել Ռայա Հ․-ի (ծնված 1976 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Դիտվել է 36418անգամ
Վերջին լուրեր