24 / Հունիս / 2020 : 11-16

Մահացել է Նունե Բեքարյանը

Մահացել է անգլերեն լեզվի բացառիկ գիտակ, վաստակավոր մանկավարժ Նունե Բեքարյանը:

Նրա եղբայրը՝ Կարեն Բեքարյանն իր էջում գրել է. «Նուն քո լույսը, ջերմությունը, հոգատարությունը՝ միևնույն է միշտ ինձ հետ կլինեն:

Գիտեմ, որ քո պահապան ուժը միևնույն է կզգամ՝ անգամ այնտեղից… ու երբեք ինձ մենակ չեմ զգա:

Գիտեմ, որ միանում ես պապային ու մամային… հեռացած Բեքարյաններին ու Պեպանյաններին … ու Տիրոջ սիրո մեջ՝ նրանց սիրո պակասն էլ չես ունենա:

Գիտեմ… բայց միևնույն է՝ ցավը շաաաատ է մեծ…

Սիրում եմ քեզ… ու կներես, որ հաճախ չեմ ասել քեզ այս բառերը…

Հանգչիր խաղաղությամբ ու Աստված հոգիդ լուսավորի…»:

Դիտվել է 233629անգամ
Վերջին լուրեր