Մահացել է Կարեն Բեքարյանի քույրը
Հարգելի հարազատներ, ընկերներ, մտերիմներ...
Շնորհակալ եմ ցավակցությունների ու ջերմ խոսքերի համար:
Քրոջս՝ Նունե Մանուկի Բեքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, հունիսի 24-ին -
ՀՀ, Կոտայքի մարզի Առինջ գյուղից հարավ-արևելք գտնվող Ձագավանքի (Գետարգելի Ս.Նշան վանք) հարևանությամբ գտնվող սգո սրահում, ժամը՝ 18:00 - 20:00:
Հուղարկավորության արարողությունը՝ վաղը, հունիսի 25-ին - ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, ելքը վերը նշված սգո սրահից՝ 13:00:
Հաշվի առնելով երկրում առկա համաճարակի խնդիրը և դրանից բխող վտանգները, իմ և ընտանիքի անունից՝ խնդրում եմ բոլորին հնարավորինս զերծ մնալ արարողություններին անմիջական մասնակցությունից: Հասկանում ենք, որ ծանր է ու դժվար, երբ հնարավոր չէ սեփական ներկայությամբ հրաժեշտ տալ մարդուն ու հարգանքի տուրքը մատուցել նրան ու ընտանիքին: Հասկանում ենք, բայց մեր ցավը կբազմապատկվի, եթե արարողություններն անգամ մեկ լրացուցիչ մարդու առողջական խնդրի առիթ դառնան:
Շնորհակալ եմ մեզ հասկանալու և հոգով մեր կողքին լինելու համար...
Կարեն Բեքարյան
Կարդացեք նաև