Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունիս / 2020 : 12-33

Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ. Միհրան Հարությունյան

2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանն անդրադաձել է ՀԱՕԿ նախպագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«Իրական մրցակցությունը կարող է մեզ առաջ քաշել դեպի մեծ հաջողություններ: Դրան գումարած, պետք է կարողանալ կիսել բիզնեսը, քաղաքականությունը և կառավարումը: Օրինակ, ես չեմ հավատում որևէ քաղաքական գործչի կամ քաղաքական կուսակցության, քանի որ նրանք մեծ մասամբ պաշտպանում են իրենց շահերը, ոչ թե քաղաքացիների: Ամենակարևորն այն է, որ ներկայիս քաղաքական գործիչները մենեջեր չեն: Այդպիսի մարդկանց կողմից կառավարման արդյունքը դուք կարող եք տեսնել ամենուր, շրջվեք և տեսնեք, թե ինչպես է ապրում այն  երկիրը, որում  դուք եք ապրում:

Մենք բոլորս ոգեշնչված էինք մեր պատմական հայրենիքի նոր փուլով: Բայց ի՞նչ է փոխվել արմատապես այս 2 տարում: Իհարկե, կան հաջողություններ, ինչը հիանալի է: Բայց ի՞նչ գլոբալ բարեփոխումներ ունենք երկրում: Նոր փուլը հույս է տվել, որ մեր երկրում կսկսվի արդար մրցակցություն: Ըստ նոր կանոնների, որոնք մարդկանց մեծամասնությանը հասկանալի կլինեն և կտան թափանցիկություն բոլոր գործընթացներին: Բայց հիմա մենք ի՞նչ ունենք:

Հատուկ անձանց դեմ քաոսային, նպատակային գործողություններ: Իսկ որտե՞ղ է այն կենդանի մրցակցությունը, որը նախկինում բոլորն էին խոսում: Կա դատարան, իրավապահ մարմիններ, թող նրանք զբաղվեն անօրինականություններով, եթե դրանք առկա են: Դա նրանց գործն է:

Էժան պոպուլիզմը բոլոր լավ մտադրությունները կփոշիացնի: Եվ հետո, երեկվա հերոսը կդառնա հիմնական թշնամին: Կառուցեք նոր Հայաստան, բայց բոլորի համար ընդհանուր և հասկանալի կանոններով: Հակառակորդի նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն սովորեք աշխատել նրանց հետ: Սա այն է, ինչ տեղի չի ունեցել այս ամբողջ ընթացքում: Հուսով եմ, որ բանականությունը հաղթելու է, և բոլորը զբաղվելու են իրենց գործերով: Վաստակել գումար, զբաղվել քաղաքականությամբ, վարել դատական  գործընթացներ, ղեկավարել երկիրը:

Զզվելի է տեսնել այն ամենը, ինչ կատարվում է այժմ Գագիկ Նիկոլաևիչի հետ: Դա իր հակառակորդների եսասիրական, վախկոտ պահվածքն է: Ինչպես ես նշել եմ գրառմանս մեջ, ամեն ինչի համար կա դատարան և օրենքներ: Խախտել է՝ կպատժվի: Բայց երբ օրենքները շահարկվում են անձնական նպատակներով, ահաբեկման և վենդետաների համար, այդպիսի անձինք երկիրը ղեկավարելու տեղ չունեն:

Հուսով եմ, որ ճշմարտությունը հաղթելու է, և Գագիկ Նիկոլաևիչը հետագայում ևս զարգացնելու է տարբեր ոլորտներ և սպորտը՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ դեռ շատ աշխատանք կա անելու, և, ամենակարևորը, մեր հայ ազգի համար հեռանկարները», - «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Հարությունյանը։

Դիտվել է 18243անգամ
Վերջին լուրեր