Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հունիս / 2020 : 21-14

Բանկային հաշվին 184,000 դանիական կրոն, 19,000 դոլար, 8 մլն դրամ, նաև 40,000 դոլար ավանդ․ Տաթևիկ Ռևազյանի հայտարարագիրը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը բանկային հաշվին 2019 թ. սկզբին առկա է եղել 184 հազար 907 դանիական կրոն (մոտ 13.4 մլն դրամ), 19 հազար 196 դոլար, 8 մլն 676 հազար դրամ։ ՔԱԿ նախագահը նաև 40 հազար դոլարի ավանդ ունի։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Տաթևիկ Ռևազյանի ներկայացրած տարեկան հայտարարագրից։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի բանկային հաշվին տարեվերջին եղել է 133 հազար 295 դանիական կրոն (մոտ 9․6 մլն դրամ), 16 հազար 707 դոլար, 19 մլն 783 հազար դրամ։

Նախորդ տարի Տաթևիկ Ռևազյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքի դիմաց ստացել է 8 մլն 683 հազար 477 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Նա հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ բնակարան և ավտոտնակ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և մեկ հողամաս Կոտայքի մարզի Արզնի համայնքում։ Տաթևիկ Ռևազյան բնակարանն ու ավտոտնակը՝ 2016 թ-ին, հողամասը՝ 2017 թ. նվիրատվություն է ստացել։ ՔԱԿ ղեկավարը տրանսպորտային միջոց չունի։

2017 թ. Տաթևիկ Ռևազյանը ձեռք է բերել FLYR ընկերության բաժնային արժեթղթեր, սակայն բաժնեմասնակցության տոկոսը նշված չէ։ FLYR կազմակերպության ավիաընկերությունների համար օնլայն հարթակ է, որը կանխատեսում է թռիչքների արժեքը և չվերթների վաճառքի ռիսկը։

Տաթևիկ Ռևազյանի ամուսինը՝ Պարույր Աբրահամյանը հայտարարագրել է բնակարան Աջափնյակ վարչական շրջանում, որը բաժնային սեփականություն է։ Նրա բաժինը 1/12-ն է։ Պարույր Աբրահամյանը ևս տրանսպորտային միջոց չունի։

Տաթևիկ Ռևազյանի ամուսնու բանկային հաշվին դրամական միջոցներ տարեսկզբին կազմել են 7 մլն 134 հազար դրամ, տարեվերջին՝ 480 հազար դրամ։ Նա տարեսկզբին հայտարարագրել է կանխիկ 3000 դոլար, 1 մլն 450 հազար դրամ, տարեվերջին՝ 500 հազար դրամ։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրում աշխատելու ընթացքում 2019 թ-ին ստացել է 6 մլն 600 հազար դրամ եկամուտ։

Դիտվել է 36620անգամ
Վերջին լուրեր