Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունիս / 2020 : 09-38

Ադրբեջանական հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ. Սամվել Մարտիրոսյան

 

Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ - անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա: Այս մասին Ֆեյսբուքում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք

Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։ Նույն հաքերներն են։ ԵՆթադրում եմ, նույն ձեւով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, փախնելով Կուբատլիից»,- գրել է Մարտիրոսյանը։

Դիտվել է 12604անգամ
Վերջին լուրեր