25 / Հունիս / 2020 : 10-15

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի վերաբերյալ այսօրվա թվերի մասին

Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ կատարվել է 2336 հետազոտություն:

Հոսպիտալիզացիայի առումով կա բավականին բարվոք իրավիճակ, առավոտյան 09:00-ի դրությամբ կա 51 քաղաքացի, ովքեր կարիք ունեն հոսպիտալիզացվելու կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոց: Նրանցից 2-ը տանն են, մնացածը՝ այլ հիվանդանոցներում:

Դիտվել է 44714անգամ
Վերջին լուրեր