25 / Հունիս / 2020 : 14-22

Հենա տեսանք ձեր արած հանրահավաքը, կես մլն դոլար ծախսում եք, 200 մարդ եք կարում հավաքեք՝ կեսին էլ սպառնալով. Փաշինյան

Այսօր ընդդիմությունը բողոքում է, որ իշխանություններն արգելում են հանրավաքները. մի նրբություն չեն արձանագրել, որ նույն տրամաբանությամբ մեր հանրահավաքներն էլ են արգելված: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հենա, տեսանք ձեր արած հանրահավաքը, կես մլն դոլար ծախսում եք, 200 մարդ եք կարում հավաքեք, կեսին էլ սպառնալով։ Ու գալիս եք առանց դիմակների կանգնում ասում եք՝ չկա կորոնավիրուս:

Հիմա էլ ասելու են իշխանությունը կորոնավիրուսը գցել է ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարողանան իշխանափոխություն անեն: Հիմա էլ ամաչում են ասել, որ կորոնավիրուսով հիվանդացել են, ու հերթով հիվանդանում են այ էդ ակցիայի մասնակիցները:

Ասում են՝ հանրահավաք կանենք, բա որ մենք անենք հանրահավաք: Դուք եկել մեզ հանրահավաքով եք վախեցնո՞ւմ, այ քեզ բան: Դուք մեզ փողով վախեցրեք, վախեցրեք թալանելու ձեր կարողությամբ, վախեցրեք ձեր կրթական ցենզով: Իրոք վախենալու բան է: Էստեղ են ասել՝ ինքնաթիռը կանգնեցրեք, իջնող կա»,-ընդգծեց Փաշինյանը:

Դիտվել է 14148անգամ
Վերջին լուրեր