Աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն. Պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով

Սիրելի ընկերներ,
քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Գիտեմ, որ լրատվամիջոցներում մինչ այս պահն էր նման լուր պտտվում, բայց դրա մասին հաջորդ դասին...
Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր:
Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին:
Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան