25 / Հունիս / 2020 : 17-43

Մեծ ցավով տեղեկացնեմ, որ մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք․ Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 25-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք: Ունենք 773 առողջացած և 807 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք  մահվան 32 դեպք:

Կարևորելով յուրաքանչյուրիս դերակատարումն այս աներևույթ թշնամու դեմ պայքարում` կրկին խնդրում և հորդորում եմ մեր ազգաբնակչությանը հետևել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանմանը և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առո՛ղջ եղեք»։

Համբարձում Մաթևոսյան

Դիտվել է 18067անգամ
Վերջին լուրեր