Լոնդոնի կայսերական քոլեջի գիտական թիմը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի փորձարկումը կամավորների վրա

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականների թիմը կորոնավիրուսի դեմ իր փորձնական պատվաստանյութի առաջին չափաբաժինը տրամադրվել է առաջին կամավորին:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քոլեջի ներկայացուցչին, պատվաստանյութը նախատեսվում է փորձարկել 15 կամավորների վրա: Երկրորդ փուլում կպատվաստվի ևս 300 կամավոր:
«Այսպես կոչված՝ ՌՆԹ պատվաստանյութն օգտագործում է գենետիկ կոդի բաղադրիչներ և ոչ թե վիրուսի, որպեսզի օգնի մկանային բջիջներին վիրուսից դուրս սպիտակուց վերարատադրել», - ասվում է քոլեջի հայտարարության մեջ:
Ըստ մասնագետների՝ այն «վարժեցնում է իմունային համակարգը՝ արձագանքելու կորոնավիրուսին, որպեսզի օրգանիզմն ապագայում վիրուսն ընկալի որպես վտանգ»: