Գիշերն ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ. շենքի պատերին փակցվեցին «զավթված է» գրությամբ պաստառներ

Այս գիշեր ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ: Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Արգիշտի Գևորգյանը:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ ՍԴ-ն զավթված է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից. «Գործող իշխանությունները գնացին սահմանադրական դատարանը սեփականաշնորհելու ուղիով»:
Ակցիայի մասնակիցները «զավթված է» գրությամբ պաստառներ են փակցնել ՍԴ-ի վրա:
Մանրամասները տեսանյութում։