Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Ապրիլ / 2020 : 13-17

Գարուն մտավ նրանց մեջ... Աշխարհը գույն, ձեւ ու բույր ստացավ. էլի կգա... 

Երբ գարունը իր աչքերը բացեց, դեռ ցուրտը չէր տաքացել. տաքը դեռ պաղ էր սաստիկ՝ սարերը ձյունածածկ, օդը ցրտաշո՜ւնչ։ Արեւը ծիկրակելով ժպտում էր, բայց չէր ջերմացնում։ Քնած էին դեռ ծառ ու ծաղիկ, դաշտ ու անտառ իրենց ամեն տարվա մոխրաշունչ վերմակով։ Սպասում էին, մոտ էր ծաղկունքը։

... Ու առաջին ձնծաղիկները գլուխները վեր հանեցին... հողը խոնավ էր, ձյունոտ՝ ճեղքեցին ու կյանք ներխուժեցին. կամաց-կամաց աշխարհը գույն, ձեւ ու բույր ստացավ։ Իսկ հետո հալվեց ձյունը եւ վարարեցին խենթացած գետակները՝ աղմկոտ իրենց խաղով, քչքչալով։

Նույնը՝ մարդկանց աչքերում, հոգում ու երակներում, երբ ծիծեռնակները վերադարձան իրենց բույն՝ գարուն էր... Գարուն մտավ նրանց մեջ, նրանց բնությունը գունավորվեց, սիրտը ջերմացավ։ Մտավ ու լուսավորեց հոգիները՝ նրանց ցուրտը տաքացավ, հույսը ջերմացավ ու ժպիտը պայծառացավ։ Աչքերն ու շուրթերը այրվեցին. հրաբուխ էր՝ գարնան փոթորիկ։

Ամեն մի գարունը՝ կենդանի, գունավոր մի վրձնած կտավ բնության ու մարդկանց ջերմացած հայացքներում... Երբ տաքը պաղ չէ, իսկ ցուրտը արդեն ջերմ է խիստ։

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Ապրիլ / 2020 : 13-17
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 27141անգամ
Վերջին լուրեր