Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2020 : 16-38

«ՄԵՀՅԱՆ» գիտամշակութային հանդեսը տպագրության համար ֆինանսական աջակցության կարիք ունի

Սիրելի‘ հայրենակիցներ, երկար մտորումներից հետո որոշեցինք «Մեհյանի» առաջին համարի շապիկի ձևավորման համար դիմել Մարտիրոս Սարյանին ու Փանոս Թերլեմեզյանին: 

Այսպիսով` կազմի առաջին կողմում պատկերված կլինի Սարյանի «Հայաստան», հետևի կողմում` Թերլեմեզյանի` «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» բնանկարները: Հետագա համարները նույնպես ձևավորված կլինեն հայ և համաշխարհային գեղանկարչության դասականների ստեղածագործություններով:

Այս պահից դրամահավաքն սկսում ենք: Ցանկացողները կարող են փոխանցումները կատարել ստորև բերված բանկային քարտի հաշվին 4318290090968732 (idram, Գևորգ Գյուլումյան):

Յուրաքանչյուր համարում կնշվեն այն մարդկանց և կազմակերպությունների անունները, որոնց դրամական միջոցների շնորհիվ լույս կտեսնի հանդեսը:  


Հ.Գ. Շուտով կլինի նաև հատուկ էլեկտրոնային փոստը, որին ցանկացողները կարող են ուղարկել իրենց նյութերը, որոնք չպետք է տպագրված/հրապարակված լինեն մամուլում և սոցցանցերում:

 

Գևորգ Գյուլումյանի ֆեյսբուքյան էջից

 

«ՄԵՀՅԱՆ» գիտամշակութային հանդեսը տպագրության համար ֆինանսական աջակցության կարիք ունի 

Դիտվել է 27614անգամ
Վերջին լուրեր