Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունիս / 2020 : 18-24

Կորոնավիրուսով վարակված ասիմպտոմատիկ հիվանդները ևս վարակում են շրջապատը

Կորոնավիրուսով վարակված հիվանդները՝ ինչպես ախտանշաններ ունեցողներն, այնպես էլ ախտանշաններ չդրսևորողները, կարող են վարակը տարածել շրջապատող իրերի մակերեսներին:

Ինչպես փոխանցում է medicalxpress-ը, այս մասին վկայում են Չինաստանում հիվանդների հետազոտության արդյունքում ստացված տվյալները, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են շրջակա միջավայրի մարքության կարևորությունը, հատկապես այն վայրերում, որտեղ գտնվել են «Քովիդ-19-ով վարակվածները:

Մասնագետներն ուսումնասիրել են լաբորատոր հեզատողոտությամբ հաստատված 13 վարակակիրների հիվանդասենյակների օդն ու շրջակայքը: Նրանց թվում երկու ասիմպտոմատիկ հիվանդներ են եղել:

Մասնագետները փորձանմուշներ են վերցրել դռների բռնակներից, անջատիչներից, աստիճանների բազրիքներից, լվացարանից, զուգարանակոնքից, սավաններից, բարձերից և այլ իրերից: Նրանք հայտնաբերել են, որ մակերևույթի 112 փորձանմուշներից 44-ում (39,3%) կորոնավիրուս է առկա եղել: Այն հայտնաբերել են պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով: Օդի բոլոր փորձանմուշները բացասական արդյունք են տվել:

Հետազոտողները նշում են, որ ախտանշաններ չունեցող հիվանդների մեկուսացումը տանը վտանգ է պարունակում տան մյուս անդամների համար: Այս տվյալներն ընդգծում են նաև ձեռքերի լվացման կարևորությունը տարբեր առարկաների հպվելուց հետո:

Դիտվել է 16347անգամ
Վերջին լուրեր