26 / Հունիս / 2020 : 18-33

Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով ու ամենօրյա վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում․ Փաշինյան

Կորոնավիրուսի վարակվածների թվով ու նաև ամեն օր նոր վարակվողների թվով Հայաստանը առաջատար տեղերում է աշխարհում, և սա մեծ պրոբլեմ է։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կորոնավիրուսի համաճարակի իմաստով ցավոք նոր հակառակորդներ ենք սահմանում: Ցավոք այսօր Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով ու ամենօրյա վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում:

Սա մեծ պրոբլեմ է մեզ համար, սակայն կա մեկ շատ ավելի կարևոր պրոբլեմ, որից բխում է այս խնդիրը՝ այս իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը ՀՀ-ում չկա:

Բանն այն է, որ այսպիսի պայմաններում, ըստ Փաշինյանի, պետք է լիներ մի իրավիճակ,  մեր երկրի 3 միլիոն բնակչությունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարեր համավարակի դեմբնակչությունը ՝ պայքարեր համավարակի դեմ, մինչդեռ կյանքը բնականոն հունով է ընթանում, ու ապատեղեկատվություն է շրջանառվում»,- ասաց վարչապետը։

 

 

Դիտվել է 16331անգամ
Վերջին լուրեր