26 / Հունիս / 2020 : 19-00

«Շուտով կսկսվեն հակահամաճարակային կանոնների խախտումների տուգանքների բռնագանձումները»․ Վարչապետ

 Հակահամաճարակային կանոնների խախտման դեպքով Հայաստանում արդեն քրեական գործ կա հարուցված։ Խոսքը այն դեպքի մասին է, երբ կորոնովիրուսով վարակված ու հաստատված անձը որոշել է տաքսի վարել։ Այս մասին այսօր պարատատան նիստից հետո ճեպազչույցում հայտարարեցվ արչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մոտենում է այն ամսաթիվը, երբ իշխանությունները սկսելու են հակահամաճարակային կանոնների խախտումների համար արձանագրված տուգանքների բռնագանձումները։»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, շուտով նաև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան, որ այդ բռնագանձումները ավելի արագ իրականացվեն։

Ըստ Փաշինյանի՝  իրենց նպատակը չէ տուգանել մարդկանց, սակայն մարդիկ ունեն չտուգանվելու հնարավորություն։

Վարչապետը ընդգծեց, որ դիմակ մարդիկ պետք է կրեն այլ մարդկանց չվարակելու համար։

 

Դիտվել է 12441անգամ
Վերջին լուրեր