Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հունիս / 2020 : 16-23

Խոշոր չափի գողություն՝ Երևանում. Հափշտակել են մոտ 20 հազար դոլարին համարժեք գումար ու ոսկյա զարդեր

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Shamshyan.com-ը հայտնում է, որ նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։

Այդ օրը, ժամը 17։00-ից մինչև 22;00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու օգտագործմամբ բացել են նշված բնակարանի դուռը, մտել տուն և ննջարանից և մեկ այլ սենյակից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բարխոյանի, գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Մելքոնյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տանտիրոջը պատճառվել է մոտ 20 հազար դոլարի վնաս։

Վարկածներից մեկն այն է, որ տունը թալանողը կամ թալանողները լավ իմացել են տուժածների՝ տանից բացակայելու մասին և իմացել են նաև, թե որտեղ է գտնվում գողոնը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դիտվել է 25770անգամ
Վերջին լուրեր