27 / Հունիս / 2020 : 17-11

SpaceX-ը հետաձգել է Starlink արբանյակների արձակումը տիեզերք

Ամերիկյան SpaceX ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասկին, որոշել է հետաձգել Starlink արբանյակների նոր խմբաքանակի արձակումը տիեզերք, ինչի մասին ասվում է ընկերության հայտարարությունում:

Ինչպես նշում է eadaily.com կայքը, այս արբանյակները նախատեսված են Երկիրը գլոբալ մակարդակով ինտերնետ կապով ապահովելու համար: Այդ նպատակով արդեն Երկրի ուղեծիր է հանվել մի քանի տասնյակ Starlink արբանյակ՝ առավելագույնը 500 կգ քաշով:

Հայտնի է, որ արբանյակների այս խմբաքանակի արձակումը հետաձգվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այն պետք է արձակվեր հունիսի քսանհինգին, սակայն հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

 

 

Դիտվել է 6417անգամ
Վերջին լուրեր