27 / Հունիս / 2020 : 22-32

Ինչպես պատրաստել լիմոնով պաղպաղակ

Լիմոնով պաղպաղակ

Ձեզ ենք առաջարկում լիմոնով պաղպաղակի լավագույն տարբերակը։

Լիմոնով պաղպաղակի այս բաղադրատոմսը շատ հեշտ է պատրաստել և ամենակարրորը շատ համեղ է։
Յուրահատուկ այս աղանդերը կարող եք մատուցել նաև տոնական սեղանին:

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լիմոնով պաղպաղակ

 սերուցք 500 մլ

 խտացրած կաթ 380 գրամ

 կիտրոն 1 հատ

Պատրաստման եղանակը

Լիմոնի հյութը քամել, սերուցքը հարել, մինչ սկսի թանձրանալ:

Կարևոր է, որ սերուցքը չափից շատ չհարվի, քանի որ պաղպաղակը յուղոտ կստացվի: Սերուցքի մեջ խտացրած կաթ լցնել, խառնել, ավելացնել լիմոնի հյութ: Զանգվածը կաղապարի մեջ լցնել, որով էլ կարելի է սառեցնել:

Դնել սառցախցիկ: 2 ժամից պաղպաղակը հանել, խառնել, դնել սառցախուցը մինչ լավ սառչի:

 

Մատուցելիս կարող եք հատապտուղներով զարդարել՝ ելակ, բալ։

Դիտվել է 22730անգամ
Վերջին լուրեր