Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի` կորոնավիրուսով վարակվելու լուրերի մասին

Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաստատել է, որ թեստի արդյունքը դրական է, հետո հայտնի դարձավ, որ վարակակիր են նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ պատգամավոր Իվետա Տոնոյանը: Aravot.am-ը հայտնում է. «Այսօր մեզ հետ զրույցում դրական թեստի արդյունքի մասին հայտնեց նաեւ Կարինե Պողոսյանը: Մեր տեղեկություններով, վարակը հաստատվել է նաեւ ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի մոտ: Սակայն լուրեր կան, որ ի թիվս ԲՀԿ-ական այս պատգամավորների, կորոնավիրուսով վարակվել են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու իր ընտանիքի անդամները:
Սակայն կայքի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը չհաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքը հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ ու եթե նման բան լիներ՝ կիմանար: Իսկ ինքը օրերս է թեստ հանձնել ու պատասխանը եղել է բացասական»: