Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունիս / 2020 : 19-29

«Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին»․ Նորայր Նորիկյան

Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին։ Սա տապալում է և չպետք է մնա անհետևանք,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նորայր Նորիկյանը։

Գրառումը ամբողջությամբ ստորև․

«Ինձ համար արդեն իսկ պարզ է, որ թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը համակերպվել է կորոնովիրուսի հրեշավոր ներկայության հետ։

Ձեռնարկված ու ձեռնարկվող միջոցներն արդեն իսկ կրում են իմիտացիոն բնույթ, և ցավալի է, որ իշխանությունը չունի այս աղետը հաղթահարելու որևէ ռազմավարական միտք ու ծրագիր։

Ըստ էության, ամեն ինչ թողնված է Աստծո հույսին։

Սա տապալում է։ Ուզում եք մեղադրեք հասարակությանը, յուրաքանչյուրիս անհատապես, ի՛նչ ուզում եք՝ ասե՛ք, սա տապալում է։ Կորոնավիրուսը հաղթեց Հայաստանին։

Բայց ես հեռու եմ այն մտքից, որ սա պետք է մնա անհետևանք։

Ես պնդում եմ, պարո՛ն վարչապետ, որ կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ ``թռնեն``, ավելի՛ն, այդ գլուխներն արդեն պետք ՛՛թռած՛՛ լինեին։

Ես պնդում եմ, որ Ձեր կառավարությունը հանրությանը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչու՞ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում` հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող բոլոր սահմանափակումները, հայտնի աղմկահարույց ՛՛Տեղորոշման՛՛ մասին օրենքի ընդունումը, և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։

Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար»։
 

 

Դիտվել է 19952անգամ
Վերջին լուրեր