Միակ հայն է, ում անունը գրված է Ռուսաստանի ռազմաօդային ակադեմիայի պատվո տախտակին
«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրը պահեստազորի մայոր, Տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Բաղիյանն է։ Ավարտել է Ռուսաստանի ռազմաօդային ակադեմիան և միակ հայն է, որի անունը գրված է Ակադեմիայի պատվո տախտակին։
Արմատներով լինեով Արցախից և Կարսից՝ հպարտությամբ նշում է, որ գերդաստանում ունեն արցախյան պատերազմի շատ մասնակից Բաղիյաններ, ինչպես նաև պապերի մեջ ունեն ԽՍՀՄ հերոս գեներալ Գրիգոր Կարապետի Բաղիյան, այժմ էլ Բաղիյաններն իրենց պարտքը կատարում են անցնելով զինծառյության։
Զրուցակիցը ընդգծում է, որ Բաղիյանները սիրում են զենք և առհասարակ զենք պատրաստել, ու պատահական չէ, որ այժմ իր մասնագիտության բերումով զբաղվում է զենքերի և զինատեսակների մշակմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։