29 / Հունիս / 2020 : 11-40

Կանխվել է 24-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 28-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Ռազմիկ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։

Դիտվել է 5541անգամ
Վերջին լուրեր