29 / Հունիս / 2020 : 11-58

Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքում կորոնավիրուսով վարակակիրների մասին

Ես բացարձակ տեղեկություն չունեմ այդ մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի ընտանիքում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ տեղեկությունների մասին:

Զոհրաբյանը հայտարարեց, որ Ծառուկյանի հետ պարբերաբար շփվում է. «Եթե նման բան լիներ, ես տեղեկատվություն կունենայի, ինչը չունեմ»:

Զոհրաբյանը հայտնեց նաև թեստ հանձնելու մասին, որի պատասխանը բացասական է եղել. «10 օր հետո ևս կհանձնեմ, որպեսզի չվտանգեմ իմ տարիքով մորն ու մերձավորներին, ինչպես նաև ռիսկային խմբում գտնվող մարդկանց»:

Դիտվել է 38890անգամ
Վերջին լուրեր