«Չինաստանի իշխանությունները թաքցնում են կորոնավիրուսի զոհերի մասին տվյալները»․ ԱՄՆ․ Bloomberg
ԱՄՆ հետախուզական գործակալությունները կարծում են, որ Չինաստանի իշխանությունները թաքցրել են երկրում առկա նոր կորոնավիրուսով վարակվածների քանակի, ինչպես նաև մահվան դեպքերի մասին տեղեկությունները, հայտնել է Bloomberg-ը:
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների աղբյուրների՝ ԱՄՆ հետախուզական գործակալությունները անցյալ շաբաթ գաղտնի զեկույց են ներկայացրել Սպիտակ տուն, որում ներկայացված են համապատասխան գնահատականներ: Ինչպես նշվում է հոդվածում, «ՉԺՀ իշխանությունները դիտավորյալ հրապարակել են թերի տվյալներ վարակների և մահվան դեպքերի վերաբերյալ։ Պեկինը «կոծկել է երկրում կորոնավիրուսների բռնկման մասշտաբները» և ներկայացրել է իրավիճակը այնպես, ասես այդ թվերն ավելի ցածր են, քան իրականում կան»: Ավելի վաղ, ԱՄՆ բազմաթիվ պաշտոնյաներ պնդում էին, որ Չինաստանը չի տրամադրել համապարփակ տեղեկատվություն վիրուսի մասին: