29 / Հունիս / 2020 : 18-27

Մենք բոլորս կարիք ունենք մեր հակամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու. Փաշինյան

Ի հեճուկս Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, թե «Շաբաթ և կիրակի օրերին մենք սոցիալական ցանցերում տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացությունների մասին տեսարաններ»։

Փաշինյանը խոսեց նաև արված գծանշումների մասին՝ հայտարարելով, որ դրանք չեն օգտագործվում. «Այս ամենը ես չեմ ասում որևէ մեկին մեղադրելու համար: Ես պարզապես հարկ եմ համարում ընդգծել, որ մեր թվերը ցույց են տալիս՝ բոլորս որտեղ ինչքան ինչպես կարողացել ենք քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների նկատմամբ:

Քանի որ այս երևույթն այսպիսի մասշտաբներ է ստացել, յուրաքանչյուրս կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու: Այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր անհատական ջանքերից Հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել»,- նշեց վարչապետը:

 

 

 

 

Դիտվել է 7191անգամ
Վերջին լուրեր