1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ. Նիկոլ Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրների թիվը հասնում է 123-ի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ծանր վիճակում գտնվողներին, ապա նրանց թիվը հասնում է 529-ի. «1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր»:
«Մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը: Եթե անհատական ջանքը չներդրվի, մենք չենք կարող այս խնդիրը լուծել: Ես հավատում եմ, որ մենք դա կարող ենք անել: Կոչ եմ անում համախմբել մեր ուժերը և բարձրացնել մեր կարգապահությունն այս խնդիրը լուծելու համար»,-հավելեց նա: