Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունիս / 2020 : 20-58

Հենրիխ Մխիթարյանը 21-րդ դարում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների մեջ է

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է 21-րդ դարում յուրաքանչյուր մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների ցանկում:

Հայ ֆուտբոլիստը 2015/16 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում միասին 32 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչը մրցաշրջանի լավագույն արդյունքն էր:

Ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը՝

2000/2001, Լուիշ Ֆիգու («Ռեալ») – 27 գոլային փոխանցում

2001/20, Զե Ռոբերտո, («Բայեր») – 24

2002/2003, Թիերի Անրի («Արսենալ») – 28

2003/2004, Դեկու («Պորտու») – 29

2004/2005, Ֆրենկ Լեմպարդ («Չելսի») – 21

2005/2006, Ալեքս («Ֆեներբախչե») – 26

2006/2007, Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») – 21

2007/2008, Սթիվեն Հոֆման («Ռապիդ» Վիեննա) – 25

2008/2009, Չավի («Բարսելոնա») – 30

2009/2010, Մեսութ Օզիլ («Վերդեր») – 29

2010/2011, Մեսութ Օզիլ («Ռեալ Մադրիդ») – 29

2011/2012, Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 29

2012/2013, Խուան Մատա («Չելսի») – 35

2013/2014, Կևին Կամպլ («Ռեդ Բուլ Զալցբուրգ») – 27

2014/2015, Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 28

2015/2016, Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա» Դ.) – 32

2016/2017, Նեյմար («Բարսելոնա») – 27

2017/2018, Դիմիտրի Պայետ («Մարսել») – 23

2018/2019, Դուշան Տադիչ («Այաքս») – 24

Դիտվել է 24444անգամ
Վերջին լուրեր