30 / Հունիս / 2020 : 11-45

Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով վարակված լինելու մասին

Այսօր մամուլը գրել էր, որ  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով։ Hraparak.am-ը կապ է հաստատել Վանեցյանի հետ, ով տեղեկացրել է, որ մի քանի օր է տանը ինքնամեկուսացված է, քանի որ պարզել է, որ վերջին օրերին վարակակիրների հետ է շփվել։

«Շաբաթ-կիրակի օրերին թեթև ջերմել է, սակայն հրաժարվել են նրան թեստավորել՝ ասելով, որ պետք է սպասեն մի քանի օր, եթե ախտանիշները պահպանվեն, նոր միայն թեստ կհանձնի, ամենայն հավանականությամբ՝ այսօր։

Վանեցյանը խոստացավ՝ թեստի պատասխանը ստանալուն պես կտեղեկացնի հանրությանը»,-գրում է լրատվամիջոցը:

Դիտվել է 31391անգամ
Վերջին լուրեր