Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2020 : 12-24

Ովքեր կստանան 68.000 դրամ աջակցություն․  տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը

20-րդ ծրագրի միանավագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝

1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.

2) հանրային սննդի ծառայություններ.

3) զբոսաշրջային ծառայություններ.

4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).

5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).

6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.

7) կինոթատրոնների գործունեություն.

8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.

9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.

10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.

11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.

12) խաղատների գործունեություն.

13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:

Կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացան նաեւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները: Ըստ նախնական տվյալների ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:

Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին եւ կառուցենք Հայաստանը նորովի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Դիտվել է 34255անգամ
Վերջին լուրեր