Սերժ Սարգսյանը ծննդյան օրը նշում է տանը` ընտանիքի անդամների հետ
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նրա գրասենյակից տեղեկացանք, որ երրորդ նախագահն այն նշում է տանը` ընտանիքի անդամների հետ:
«Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում գրասենյակի պաշտոնական փոստով, ֆեյսբուքյան էջում, հեռախոսազանգերի միջոցով և իր շնորհակալությունն է հայտնում ջերմ խոսքերի ու բարեմաղթանքերի համար: Սերժ Սարգսյանը փոխադարձաբար բոլորի ընտանիքներին մաղթում է երջանկություն և քաջառողջություն այս դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև համբերություն և լավատեսություն այս և մնացած բոլոր դժվարությունները մեր երկրում հաղթահարելու ճանապարհին»,– հայտնեցին գրասենյակից: