Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2020 : 16-21

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 2-ից

Փոստային բաժանմունքները հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հուլիսի 2-ից մինչև 20-ը ներառյալ: Այս մասին հայտնում է «Հայփոստ»-ը։

«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում հուլիս 2-ից կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, հուլիսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները»,- ասված է հաղորդագրույան մեջ:

Դիտվել է 16286անգամ
Վերջին լուրեր