Փորձի փոխանակում՝ ամերիկահայ թոքաբաններ Արին Աբուլյանի և Շանթ Շիրվանյանի մասնակցությամբ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ՀՀ առողջության ազգային ինստիտուտը, Հայկական միջազգային բժշկական կոմիտեն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը համատեղ մեկնարկել են առցանց դասընթացների շարք: Վեբինարներին մասնակցել են ՀՀ և սփյուռքի առողջապահության ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են:
Այս և հաջորդ տեսակապերի նպատակն է քննարկել կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, ինչպես նաև՝ հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները:
Նշենք, որ «Կրիտիկական խնամք» թեմայով զրույցը վարել են ամերիկահայ թոքաբաններ Արին Աբուլյանը և Շանթ Շիրվանյանը: Ըստ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական էջի, հեռավար հանդիպումն անցել է համագործակցային միջավայրում, որի ընթացքում Հայաստանից և սփյուռքից 30 մասնագետներ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել և ձեռք բերել նոր փորձառություն՝ հիմնվելով իրենց գործընկերների փորձի վրա:
Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: