30 / Հունիս / 2020 : 19-06

iPhone 12-ը կվաճառվի առանց լարով ականջակալների և հոսանքի ադապտերի. փորձագետ

Տեխնոլոգիական ոլորտի հայտնի վերլուծաբան Մինգ Չի Կուոն, որը հայտնի է Apple ընկերության iPhone սմարթֆոնների  դեռևս չթողարկված մոդելների վերաբերյալ գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրիտ կանխատեսումներով, նոր տեղեկություններ է հայտնել iPhone 12-ի վերաբերյալ:

Ինչպես նշում է cnet.com-ը, նա մանրամասնել է, որ նորույթի տուփից կբացակայեն լարով ականջակալներն ու հոսանքի սնուցման ադապտերը: Ըստ Մինգի՝ դրանք կվաճառվեն առանձին:

Մասնագետն այդ որոշումը բացատրել է նրանով, որ վերը նշված երկու պարագայի հանումը տուփից կօգնի փոխհատուցել iPhone 12-ի 5G կապի ներցանցային բաղադրիչների գինը: Դրա շնորհիվ Apple-ը կկարողանա iPhone 12-ը վաճառել iPhone 11-ի գնով:

Դիտվել է 22037անգամ
Վերջին լուրեր