Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2020 : 09-41

Տեսախցիկը արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը (տեսանյութ)

Հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորղը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հետիոտնը անցնելիս է եղել ճանապարհի թույլատրելի հատվածով՝ հետիոտնի համար նախատեսված վայրով, երբ վրաերթի է ենթարկվել, իսկ վարորդը վրաերթի վայրից մոտ 50-60մ առաջ է ընթացել, բախվել երկաթե էլկետրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Վարորդը քաղաքացիներին հայտնել է նաև, որ ինքը չի նկատել վրաերթի ենթարկվողին և անվտանգության բարձիկները բացվել են ու փակել իր տեսադաշտը:

Դիտվել է 31632անգամ
Վերջին լուրեր