Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2020 : 14-36

3-ամյա Սյուզանը պայքարում է կյանքի համար. բուժման համար գումար է անհրաժեշտ

Նկարում պատկերացված կապուտաչյա գեղեցկուհին 3-ամյա Սյուզանն է, ով պայքարում է ապրելու հնարավորության համար։ Ամիսներ առաջ փոքրիկի գլխուղեցում հայտնաբերվել է ուռուցք (մեդուլոբլաստոմա, IVGrade), որը 3,5 ամիս առաջ հաջողությամբ հեռացվել է: Ներկա պահին Սյուզանին անհրաժեշտ է երկարատև ու որակյալ բուժում` նվազագույնը մեկ տարի՝ քիմիոթերապիայի և պրոտոնների համակցությամբ։

Սահմանների փակ լինելու պատճառով փոքրիկը քիմիոթերապիայի 6 կուրս արդեն ստացել է Մոսկվայում։ Որպեսզի երեխայի ապրելու հավանականությունն ավելի մեծ լինի ու երեխան ստանա որակյալ բուժում, ծնողները որոշել են փոքրիկի բուժումը կազմակերպել Գերմանիայում գտնվող Քյոլնի համալսարանական կլինիկայում, որն այս ոլորտի առաջատարներից է։

Բուժման համար կլինիկան ներկայացրել է նախնական հաշիվ` 300,000 եվրոյի չափով, որից շատ արագ պետք է վճարել 98,000 եվրոն:

Խնդրում ենք բոլորին անտարբեր չանցնել և ձեր լուման ներդնել կապուտաչյա գեղեցկուհու բուման և դեպի ուրախ մանկություն վերադառնալու գործում։ Բոլորս հավատում ենք, որ շատ շուտով Սյուզանը կվերադառնա իր կյանքի նախկին ռիթմին և կվայելի այն, ինչպես բոլոր առողջ մանուկները։

Փոխանցումներ կարող եք անել Ֆեյսբուքում բացված դրամահավաքի միջոցով (բժշկական բոլոր փաստաթղթերն այստեղ են)` https://www.facebook.com/donate/393182891650866/

Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ հաշվեհամարներին`

ArCa - 5406 6100 0020 9002

Paypal [email protected] (Heghine Manukyan)

Ինեկոբանկի հաշիվներին`

2050074303791001 AMD

2050074303791020 USD

2050074303791040 EUR

Եվ Сбербанк-ի քարտի համարին`

2202200969182904 RUR (նաեւ հեռախոսի համարով` 8 953 460 71 81 Манукян Е.А.)

Հաշվետեր` Հեղինե Մանուկյան

Դիտվել է 128745անգամ
Վերջին լուրեր