01 / Հուլիս / 2020 : 17-32

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալի» հետ

Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, ամենայն հավանականությամբ, կմնա իտալական թիմում՝ մշտական հիմունքներով:

Երեկ «Ռոման» հայտարարեց, որ երկարաձգել են հայ ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառը:

Հենց այդքան ժամանակ է ուժի մեջ Մխիթարյանի՝ «Արսենալի» հետ պայմանագիրը: Corriere dello Sport-ը վստահեցնում է, որ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «զինագործների» հետ: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել ակումբի հետ ու համաձայնության եկել համագործակցությունը դադարեցնելու շուրջ:

Այսպիսով, ֆուտբոլիստը «Ռոմա» կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով:

Դիտվել է 9588անգամ
Վերջին լուրեր