Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2020 : 17-40

«Օնլայն ամառ» վիճակախաղ․ սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն
 

Շարունակելով անակնկալներ մատուցել գործարքների օնլայն տարբերակը նախընտրող իր հաճախորդներին՝ Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը: Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս․թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 ՀՀ դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը:

Այն հաճախորդը, ով կկատարի երեք օնլայն գործարք յուրաքանչյուրը 3000 ՀՀ դրամի չափով, մինչև օգոստոսի 12-ը ներառյալ Բանկում գրանցված իր էլեկտրոնային հասցեին, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կամ գրանցված բջջային հեռախոսահամարին կստանա գովազդային վիճակախաղի մասնակցության հերթական կոդ։ Ի դեպ, եթե հաճախորդը կատարի 3-ից ավելի 3000 ՀՀ դրամի գործարք, ապա յուրաքանչյուր 3 այդպիսի գործարքի համար կստանա առանձին կոդ՝ այդպիսով մեծացնելով գովազդային վիճակախաղի հաղթող դառնալու հավանականությունը։
Վիճակախաղն իրականացվելու է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Վիճակախաղի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մասնակիցները ծանուցվելու են Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեի միջոցով։

Վիճակախաղի ընթացքում հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկված հերթական համարները պատահականորեն կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Հաղթող հաճախորդների հետ Բանկի աշխատակիցը կապ է հաստատելու Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլեկտրոնային հասցեով:

Հաղթող մասնակիցների հերթական համարները հրապարակվելու են Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև ս.թ. օգոստոսի 14-ի ժամը 23:59:

Մրցանակներն ստանալու համար հաղթող ճանաչված հաճախորդները պետք է մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ նախապես պայմանավորված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով անձամբ մոտենան Ամերիաբանկի Կամար մասնաճյուղ։

Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`onlinesummer.ameriabank.am

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Դիտվել է 3889անգամ
Վերջին լուրեր