01 / Հուլիս / 2020 : 18-23

Օրական լինում է կորոնավիրուսի վարակման մի քանի հարյուր դեպք․ Փաշինյանը նոր թվեր հրապարակեց

 

«Մեզ չի հաջողվում լուծել ռազմավարական խնդիրը»․ այս մասին այսօրվա պարետատան նիստի հետ տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ այդ խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի հետ։

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում օրական լինում է վարակման մի քանի հարյուր դեպք։ Բայց չնայած՝ այդ մարդկանց մեծ մասը առողջանալու է, բայց մոտ 10 մահ է գրանցվելու։ Նա նշեց, որ երբ թույլ է տրվում վարակում, այդ պահին գրվում է այս մարդկանց մահվան դատավճիռը։

Նա նշեց նաև ներկայում բուժում ստացողների վիճակը.

10900 ակտիվ հիվանդ կա,
նրանցից 2106 մարդ գտնվում է հիվանդանոցներում,
նրանցից 536 մարդ ծանր վիճակում է,
117 մարդու վիճակը առանձնապես ծանր է,
1730 հիվանդի մոտ արձանգրվել է թոքաբորբ։

 

 

Դիտվել է 19535անգամ
Վերջին լուրեր