01 / Հուլիս / 2020 : 18-47

Նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարվա հունիսին մահերը 30 տոկոսով աճել են․ Փաշինյան 

Մինչև մայիսը ներառյալ Հայաստանում մահացության ամսական ցուցանիշները չեն գերազանցում նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներին՝ չնայած կորոնավիրուսին։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ վիճակագրությունը փոխվել է հունիս ամսվա ընթացքում․ 2020 թվականի  հունիսին մահացածների թիվը 30 տոկոսով ավելի է, քանի 2019-ի հունիսին մահացածներինը։ Փաշինյանը ասաց, որ վիճակագրության փոփոխությունը ամբողջությամբ կապված չէ հենց կորոնավիրուսի հետ, բայց վիրուսը էականորեն նպաստում է դրան։

Փաշինյանի խոսքերով՝ կառավարությունը հույսը դնում է բոլորի անհատական վարքագծի փոփոխության վրա։ Նա պնդում է, որ դա է այն տարբերակը, որով կարելի է վիճակը հաղթահարել՝ առանց տնտեսական կորուստների։

Դիտվել է 12110անգամ
Վերջին լուրեր