01 / Հուլիս / 2020 : 19-50

100 վարակվողից 2-ը մահանալու են. Նիկոլ Փաշինյան

Եթե մեզանից որևէ մեկը վարակվում է, հետո վարակվում է երկրորդը, երրորդը, չորրորդը, հարյուրերորդը, այդ վարակվածներից 98-ը կլավանան, 2-ը կմահանան: Որպեսզի երկու պոտենցիալ զոհից կարողանանք խուսափել, պետք է չվարակվել ու չվարակել,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ մենք կարող ենք վարակվել ու բուժվել, սակայն մեր վարակվելուց հետո կարող ենք վարակել ուրիշին, ով կդառնա պոտենցիալ մահացող:

 

Դիտվել է 12933անգամ
Վերջին լուրեր