01 / Հուլիս / 2020 : 22-12

 

Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը հրապարակել է Գոռ Մխիթարյանի նոր երգի տեսահոլովակը

Ռոք երաժիշտ Գոռ Մխիթարյանը նոր ստեղծագործություն է թողարկել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երգի տեսահոլովակը:

«Գոռն այս երգով կոչ է անում պաշտպանվել կորոնավիրուսից։ Շնորհակալություն գեղեցիկ աշխատանքի համար»,-գրառել է վարչապետը եւ մեջբերել երգից մի հատված:

«Օգնենք երկրին, մեր բժշկին, ինքներս մեզ ու հարևանին:
Պաշտպանիր քեզ, պաշտպանիր ինձ, միասին մենք կպաշտպանենք երկիրն ու մեր հայրենիքը նորագույն այս ժանտախտից»:

Դիտվել է 24508անգամ
Վերջին լուրեր