Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2020 : 22-29

Ոստիկանները մոտեցել են կնոջը ու խնդրել դիմակ դնել․ կինը հարձակվել է ոստիկանների վրա և հայհոյախառը արտահայտություններով փորձել հեռանալ (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Հունանյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի,որտեղ ոստիկանները շատ գրագետ և սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը խնդրեցին դիմակը դնել և մի քանի րոպե անց կինը չենթարկվելով, հարձակվեց ոստիկանների վրա, այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը մեղմ ասած հրապարակելու չէ…

Կինը ի վերջո դիմակ դրեց և հայհոյախառը արտահայտություններով փորձեց հեռանալ,սակայն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ....


Հ.Գ. մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները,որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում,արժանի չեն նման վերաբերմունքի:

Չէի անի այս հրապարակումը եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից և սիրալիր վերաբերմունքը հանդեպ կնոջը:

Իսկ մենք ոնց՞ ենք պատասխանում և վերնագրում ենք, որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերով՞:

Անկեղծ ասած խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն, քաղաքացին ևս պետք Է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին»։

Դիտվել է 63993անգամ
Վերջին լուրեր