02 / Հուլիս / 2020 : 14-51

Բոլոր բեռնատարները պետք է կշռվեն՝ ճանապարհը չփչացնելու համար․ Փաշինյան

 

Չնայած մեծ թափով ճանապարհների շինարարությանը՝ Հայաստանում այդ ճանապարհների պաշտպանության խնդիր կա։ Այս մասին հայտնի դարձավ կառավարության այսօրվա նիստի ժամանակ. ահազանգեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ 30 տոննա և ավելի զանգվածով բեռնատարները, հատկապես՝ ամռանը, այդ ճանապարհներով անցնելիս փչացնում են ասֆալտի որակը։

Նախարարն ասաց, որ կարգավորման որևէ մեխանիզմ է անհրաժեշտ։ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն էլ նշեց, որ նախկինում, երբ ղեկավարում էր տրանսպորտի ոլորտը, ունեցել է նման քննարկումներ ռուսական կողմի հետ, որն առաջարկել է բեռնատարների կշռման նմանատիպ կարգավորումներ սահմանել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ բոլոր բեռնատարները ճանապարհներին պետք է կշռվեն՝ ճանապարհը չփչացնելու համար։ Նա նշեց, որ Հայաստանի դեպքում դա ընդամենը մի քանի կետում կշռումների մասին է։

Դիտվել է 14651անգամ
Վերջին լուրեր